«Play-off»-ի բոլոր մասնակիցների անուններն արդեն հայտնի են
Չեմպիոնների լիգայում ավարտվել է խմբային փուլը: Այսպիսով, դեկտեմբերի 10-ին կայացած խմբային փուլից հետո հայտնի են դարձել «Play-off»-ի բոլոր մասնակիցների անունները։ Երկու մրցաշարարերի «Play-off» փուլի վիճակահանությունները կկայանան դեկտեմբերի 15-ին։ Այս մասին գրում է Goal.com-ը:
Երրորդ տեղը զբաղեցրած թիմերը կխաղան Եվրոպա լիգայի 1-16 եզրափակչում։ Առաջին հորիզոնականներից դուրս են եկել «Ատլետիկոն», «Ռեալը», «Բարսելոնան» (բոլորն Իսպանիա), գերմանական «Բավարիան» և «Բորուսիան», ֆրանսիական «Մոնակոն», անգլիական «Չելսին», պորտուգալական «Պորտուն»։
Երկրորդ տեղերը զբաղեցրել են անգլիական «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը», գերմանական «Շալկեն» և «Բայերը», ֆրանսիական ՊՍԺ-ն, , «Շախտյորը», իտալական «Յուվենտուսը», շվեյցարական «Բազելը»։