Հայ բռնցքամարտիկ Գառնիկ Հարությունյանը ոսկե մեդալ է նվաճել Ռիգայում
Հայ բռնցքամարտիկ՝ Գառնիկ Հարությունյանը Ռիգայում անցկացված միջազգային մրցաշարի ժամանակ նվաճել է ոսկե մեդալ: Այս մասին հայտնում է Novostink.ru-ն:
Փոխանցվում է, որ մրցաշարին մասնակցել են նաև Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի և Ռուսաստանի մարզիկները:
Նշվում է, որ Հայաստանի ներկայացուցիչը 59 կգ քաշային կարգում հաղթել է իր բոլոր մրցակիցներին: