Բալոտելիին մեղադրել են ռասիզմի տարածման մեջ
«Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելիին մեղադրել են իր սոցիալական կայքերում ռասիստական բնույթի մեկնաբանություններ անելու համար. գրում է BBC-ին:
Բալոտելին Instagram-ի իր էջում նկար էր հրապարակել, որում պատկերված էր «Սուպեր Մարիո» համակարգչային խաղի հերոսը: Մեկնաբանությունում Բալոտելին գրել էր, որ Մարիոն ցատկոտում է սևամորթի պես և գումարները հավաքում է հրեայի նման:
Քիչ ուշ մեկնաբանույթունը ջնջվել է, իսկ մինչ այդ հայտարարել է, որ իր գրառումը հակառասիստական է եղել: