Բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն հայր է դարձել
Ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն հայր է դարձել: Նոյեմբեր ամսին 38-ամյա բռնցքամարտիկի կինը՝ հոլիվուդյան դերասանուհի Հայդեն Պանետերին հայտնել էր, որ իրենք դուստր են ունենալու: Գրում է Gazeta.ru-ն:
Երեխայի ծնվելու մասին հայտնել է բռնցքամարտիկի ավագ եղբայր Վիտալի Կլիչկոն:
Իսկ հենց Վլադիմիրն ու նրա կինը դեռևս երեխայի ծննդյան վերաբերյալ մեկնաբանություն չեն արել: