Ֆաբիո Կապելոն հանդես է եկել հայտարարությամբ
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ իրեն շատ անհարմար է զգում աշխատավարձի չվճարման և դրա հետ կապված մշտական խնդիրների պատճառով: Գրում է Russian.rt.com-ը:
Կապելոն ընդգծել է, որ նախքան Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ դառնալը շատ ավելի շահավետ առաջարկներ է ունեցել, սակայն գերադասում է աշխատել Ռուսաստանում:
Վերջինս նշել է, որ ցանկանում է շարունակել Ռուսաստանի հավաքականի հետ աշխատանքը, եթե անգամ դրա դիմաց չվարձատրվի: