«ՈւԵՖԱ»-ն հանդես է եկել նոր հայտարարությամբ՝ կապված Ղրիմի կարգավիճակի հետ
«ՈւԵՖԱ»-ն հանդես է եկել նոր հայտարարությամբ՝ կապված Ղրիմի կարգավիճակի հետ: Ղրիմը հատուկ ֆուտբոլային գոտի կհայտարարվի մինչև այս հարցով վերջնական որոշման ընդունում:
Ղրիմի պատկանելիության շուրջ ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով Ղրիմի ֆուտբոլային ակումբները հայտնվել էին անորոշ վիճակում:
Sport.com սպորտային լրատվական կայքի հաղորդմամբ, նման որոշում է կայացվել Շվեյցարիայի Նյոն քաղաքում անցկացված «ՈւԵՖԱ»-ի գործկոմի նիստի ժամանակ: