«Ինտեր»-ի և «Արսենալ»-ի ղեկավարությունների միջև կսկսվեն բանակցություններ՝ տրանսֆերների հարցով
Միլանի «Ինտեր»-ի և Լոնդոնի «Արսենալ»-ի ղեկավարությունների միջև կսկսվեն բանակցություններ: Այդ նպատակով Միլանի «Ինտեր»-ի մարզական տնօրեն Պյերո Աուզիլիոն դեկտեմբերի 3-ին ժամանել է Անգլիա:
Sport.com-ի փոխանցմամբ՝ բանակցությունները կընթանան կոստառիկացի հարձակվող Ժոել Քեմբելի և գերմանացի հարձակվող Լուկաս Պոդոլսկու տրանսֆերների հարցով:
Միլանի «Ինտեր»-ն իր հետաքրքրություններն է հայտնել նաև Լոնդոնի «Չելսի»-ի եգիպտացի հարձակվող Մուհամմեդ Սալահիով: