Ինձ հետ ամեն ինչ կարգին է. Պելե
Բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն հերքել է այն լուրերը, որ իր վճակը վատացել է: Twitter-յան իր էջում Պելեն գրել է, որ իրեն լավ է զգում և իրեն չեն տեղափոխել վերակենդանացման բաժանմունք:
«Ես ուզում եմ օգտագործել այս հնարավորությունը և հայտնել ձեզ, որ ինձ հետ ամեն ինչ կարգին է: Ինձ վերակենդանացման բաժանմունք չեն տեղափոխել, ես հատուկ պալատում եմ եղել»,-ասել է 74-ամյա սպորտսմենը:
Նոյեմբերի 27-ին լուրեր էին տարածվել, որ Պելեին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, ինչը նրա մամլո խոսնակը ժամեր անց հերքել էր:
Այս մասին գրում է Lenta.ru-ն: