Պորոշենկոն հանդես է եկել հայտարարությամբ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բացառել է երկրի դաշնայնացման հնարավորությունները: Այս մասին գրում է Tass-ը:
«Ուկրաինան եղել է և կլինի միասնական պետություն: Չի լինի որևէ դաշնայնացում: Ուկրաինան միասնական պետություն է լինելու: Այն, որ մենք այսօր խոսում ենք շրջաններին իշխանության մասնակի փոխանցման մասին. Սա է իմ ապակենտրոնացման ծրագիրը: Ուկրաինացիների 100 տոկոսն այժմ հանդես է գալիս միասնական պետության օգտին»,- հայտարարել է Պորոշենկոն: