Երևանի կենտրոնը խեղդվում է նորակառույցներով
«Առավոտ» թերթը գրում է. «Երևանի կենտրոնը խեղդվում է նորակառույցներով։ Կառուցապատողները կենտրոնում հենց մի քանի մետր ազատ տարածք են տեսնում, «զավթում են»։
Մայրաքաղաքի կենտրոնում ամեն քայլափոխի նոր կառուցվող շենքերի ենք հանդիպում կամ՝ շինարարության համար նախատեսված հսկայական փոսերի։ Մարդիկ ասում են՝ այսպես եթե շարունակվի, շուտով ոչ զբոսնելու, ոչ էլ ասեղ գցելու տեղ չի մնա։
Ամիրյան-Կողբացի անկյունը երկար ժամանակ է՝ ինչ շինհրապարակի է վերածված. վերջը չի երևում, իսկ Մհեր Մկրտչյան փողոցում, թվում էր, թե էլ ազատ տարածք չի մնացել, բայց կառուցապատողները տեղը գտել են, տարածքը գրավել»։
Առավել մանրամասն՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: