Ամանորի նախաշեմին շուկա մեծ ծավալի կեղծ թղթադրամներ են «լցվում», հատկապես խոշոր 5 և 10 հազար դրամանոցներ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մայրաքաղաքի ավտոբուսների և երթուղայինների վարորդները նախատոնական այս շրջանում խուսափում են ուղևորից վերցնել հինգ կամ տասը հազար դրամանոցներ։ Եվ այդպես է ամեն տարեվերջին: Այս մասին մեր թղթակցին պատմել է վարորդներից մեկը:
Նա դա պատճառաբանել է նրանով, որ Ամանորի նախաշեմին, երբ մեծ ծավալի առևտուր է լինում, շուկա մեծ ծավալի կեղծ թղթադրամներ են «լցվում», հատկապես խոշոր 5 և 10 հազար դրամանոցներ:
Նախօրեին մեծ թղթադրամից հրաժարվելու նման դեպք է տեղի ունեցել թիվ 10 երթուղայինում: «Ավելի լավ է ես 100 դրամը չստանամ, քան ֆալշ փողի դիմաց 9900 դրամ մանր վերադարձնեմ»,- «ՀԺ»-ի թղթակցին պարզաբանել է երթուղայինի վարորդը»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: