Արսենի Յացենյուկը վերահաստատվել է Ուկրաինայի վարչապետի պաշտոնում
Ուկրաինայի Գերագույն ռադան Արսենի Յացենյուկին հաստատել է վարչապետի պաշտոնում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Յացենյուկի թեկնածությանը կողմ է քվեարկել 341 պատգամավոր: 2-ը դեմ են քվեարկել, իսկ 7-ը՝ ձեռնպահ:
Արսենի Յացենյուկն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի վարչապետ կդառնա: