ԵՄ-ն անփույթ է վարվել Ուկրաինայի հետ. Շտեֆան Ֆյուլե
Գերմանիան և մի շարք այլ երկրներ դաժան են վերաբերվել Ուկրաինային՝ չհրավիրելով նրան անդամակցելու ԵՄ-ին: Այս մասին հայտնել է նախկին եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Գրում է Rambler.ru-ն:
Համաձայն քաղաքագետի՝ Ուկրաինայի ճգնաժամն ոչ միայն Պուտինի ճնշումների, այլև ԵՄ-ի անփութության արդյունքն է:
«Ժխտելով ԵՄ-ին միանալու՝ Ուկրաինայի անդամակցության հեռանկարը՝ Գերմանիան և այլ երկրներ այդ երկրից ստացել են նոր «բուֆերային գոտի»: Մենք ցավում ենք, որ դուք ունեք այդպիսի աշխարհագրական դիրք, բայց դուք չեք կարող գնալ ո՛չ դեպի Արևելք, ո՛չ դեպի Արևմուտք»,-ասել է Ֆյուլեն: