Տ. Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանի հուղարկավորությունը կկատարվի այսօր
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ 27 Նոյեմբերի, 2014
Նոյեմբերի 27-ին Սան Պաուլոյում (Բրազիլիա) կկատարվի ի Տեր հանգուցյալ Գերաշնորհ Տ. Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանի վերջին օծման կարգը և հուղարկավորության արարողությունը:
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից շրջաբերական է առաքվել թեմակալ առաջնորդներին' թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կատարելու հոգեհանգստյան պաշտոն բարեհիշատակ և բազմավաստակ Տաթև Սրբազանի հոգու խաղաղության համար: