Պատգամավորները կլծվեն Երևանում կազինոների բացումը թույլատրելու գործին
«Հարթակ» թերթը գրում է. «Թերթն իր «Ասում են» խորագրի ներքո գրում է.
«Որոշ պատգամավորներ, դժգոհ լինելով այն հանգամանքից, որ, ըստ օրենքի՝ կազինոներ թույլատրվում են միայն որոշակի քաղաքների վարչական տարածքներում, որոշել են Ամանորից հետո ԱԺ–ում բարձրացնել սույն հարցը՝ վերանայելու վերոհիշյալ որոշումը և ընդունելու նոր օրենք:
Այն է՝ կազինոների բացումը թույլատրվի նաև Երևանի տարածքում: Միգուցե մենք այս լուրերին լուրջ չվերաբերվեինք, եթե այդ գործում ներքաշված չլինեին որոշ ազդեցիկ դեմքեր»:
Առավել մանրամասն՝ «Հարթակ» թերթի այսօրվա համարում: