Բելառուսը հաստատել է Ուկրաինայի հետ պետական սահմանի վերաբերյալ համաձայնագիրը
Բելառուսի նախարարների խորհուրդը հաստատել է միջկառավարական համաձայնագիրը, որը վերաբերում է բելառուսա-ուկրաինական սահմանազատմանը:
Այս մասին հայտնել է Բելառուսի կառավարությունը:
Բելառուսի և Ուկրաինայի համաձայնագիրը, որով հաստատվում է երկու երկրների միջև սահմանագիծը հաստատվել է 2014-ի հուլիսի 30-ին Չերնիգովում:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: