Արևելյան Երուսաղեմում հարձակումների ընթացքում ձերբակալվել է 12 պաղեստինցի
Իսրայելական բանակն ու ոստիկանությունը ձերբակալել են 12 պաղեստինցու Արևելյան Երուսաղեմում հարձակումների ընթացքում: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում անելով անվտանգության տեղական ուժերին:
Արևելյան Երուսաղեմում ձերբակալվել է 4 արաբ: Բեթղեհեմ քաղաքի մոտակայքում ձերբակալվել է 3 պաղեստինցի: Այս մասին հաղորդում է WAFA պաղեստինյան գործակալությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հարձակումների ընթացքում բախումների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: