Յացենյուկը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է Ուկրաինայի իրավիճակը
Ուկրաինայի կառավարության ղեկավար Արսենի Յացենյուկը և Դաշնակից ուժերի գերագույն հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը Կիևում քննարկել են Ուկրաինայի ռազմական և քաղաքական իրավիճակը և համագործակցության ասպեկտները:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի կառավարության մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում խոսք է գնացել Ուկրաիանայի ռազմական և քաղաքական համագործակցության և ՊՆ-ում բարեփոխումների իրականացման մասին:
Յացենյուկը հերթական անգամ հաստատել է, որ Ուկրանան պատրաստ է ընդլայնել համագործակցւթյան ֆորմատը:
Բրիդլավն էլ իր հերթին բարձր է գնահատել Ուկրաինաամերիկյան համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում:
Այս մասին գրում է ТАСС-ը: