Յացենյուկը հայտարարել է Արևմուտքի հետ հարաբերությունների զարգացման հարցում Կիևի պատրաստակամության մասին
Ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության զարգացումը, ինչպես նաև Դոնբասի իրավիճակը Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի և Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար, ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլավի միջև բանակցությունների թեմաներից է հանդիսացել: Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Ուկրաինայի կառավարության ղեկավարը հաստատել է ուկրաինական իշխանության պատրաստակամությունը արդյունավետ համագործակցության խորացման հարցում ջանքերը: Իր հերթին, գեներալ Բրիդլավը բարձր է գնահատել ուկրաինաամերիկյան համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում»,-ասվում է Ուկրաինայի կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ: