Ուկրաինայի Գերագույն ռադայում վաղը կոալիցիա կձևավորվի
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայում վաղը կոալիցիա կձևավորվի: Այդ մասին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի խորհրդարանում պատգամավորական նախապատրաստական խմբի կազմակերպչական հարցերով զբաղվող Վլադիմիր Գրոյսմանը: Գրում է Russian.rt.com-ը:
Վերջինիս խոսքով՝ պատգամավորները կքննարկեն վարչապետի պաշտոնում «Народный фронт» կուսակցության ղեկավար Արսենի Յացենյուկի թեկնածությունը:
Այսպիսով՝ Արսենի Յացենյուկը կմնա իր պաշտոնում: