Եղանակը՝ Հայաստանում
Հանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 27-28-ին, դեկտեմբերի 1-ին շրջանների մեծ մասում, 29-30-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում և լեռնային գոտիներում 'ձյան տեսքով:Քամին' հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն 29-30-ին կնվազի 2-4 աստիճանով:
Երևանում'
Նոյեմբերի 27-28-ին, դեկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 29-30-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:
Երևանի նոյեմբերի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 17.90C (1968թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -12.60C (1973թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 3.50C