Սիրիայի ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով Ռաքքա քաղաքում զոհերի թիվը հասել է 95-ի
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուժայինների դիրքերի ուղղությամբ Սիրիայի ռազմաօդային ուժերի կողմից իրականացված ավիահարվածների արդյունքում զոհերի թիվը հասել է 95-ի: Այս մասին հաղորդում է Մարդու իրավունքների պահպանման հարցով սիրիական մոնիտորինգային կենտրոնը: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հաղորդում է կենտրոնը՝ 52 զոհերի թվում խաղաղ բնակիչներ կան: Ավելի վաղ հաղորդվում է 63 խաղաղ բնակչի և տասնյակ տուժածների մասին:
Արաբական ԶԼՄ-ներում և իշխանությունների պաշտոնական հայտարարություններում դեռևս չի հաստատվել զոհերի մասին տեղեկությունը: