ՌԴ-ի հետ լավ հարաբերությունները կարևոր են Եվրոպայի համար, սակայն վերջինս հետևում է ԱՄՆ-ին. քաղաքական գործիչ
Ավստրիացի քաղաքական գործչի կարծիքով՝ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները կարևոր են եվրոպական երկրների համար, սակայն վերջիններիս կառավարող օղակները կախված են Վաշինգթոնի քաղաքականությունից: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Նա նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ հետագա հարաբերությունները բարձր մակարդակով կընթանան, քանի որ դա կարևոր է ողջ Եվրոպայի համար:
«Իրականում եվրոպական երկրները լավ հարաբերություններ ունեին ՌԴ-ի հետ, սակայն եվրոպական քաղաքական գործիչները խաղում են այն խաղը, որը առաջարկում է ԱՄՆ-ն»,-ասել է ավստրիացի քաղաքական գործիչը: