Սիրիայի ՌՕ ուժերի կողմից իրականացված ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 60-ի
Ըստ վերջին տեղեկությունների՝ Սիրիայի ՌՕ ուժերի կողմից իրականացված ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 60-ի: Այս մասին հայտնում է BBC-ին:
Փոխանցվում է, որ զոհվածների մեջ կան բազմաթիվ խաղաղ բնակիչներ և երեխաներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Սիրիայի իրավապաշտպանները պնդում են, որ կառավարական ուժերը ավիահարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ: