Գերմանական բիզնեսը մտահոգված է ռուսական շուկայի հնարավոր կորստով. Կոստին
Գերմանական բիզնեսը մտահոգված է նրանով, որ ռուսական շուկայում իր տեղը կզբաղեցնեն Չինաստանի և Լատինական Ամերիկայի արտադրողները: Այս մասին հայտարարել է ռուսական ВТБ բանկի ղեկավար Անդրեյ Կոստինը: Գրում է РИА Новости-ն:
«Գերմանական բիզնեսը մտահոգված է: Ընթանում է ապրանքաշրջանառության, ներմուծման կրճատում՝ մեծ հաշվով պատժամիջոցների պատճառով: Կան նաև սահմանափակումներ այն ընկերությունների հանդեպ, որոնք պատժամիջոցների ցուցակում են ընդգրկված, ինչպես նաև սահմանափակումներ տնտեսական առումով՝ կապված նրա հետ, որ ընկերությունների արժութային հնարավորությունները նվազել են: Այդ իսկ պատճառով նրանք մտահոգված են, որ իրենց տեղը կզբաղեցնեն Չինաստանը, Բրազիլիան և այլ երկրներ»,-ասել է Կոստինը: