12 միլիոն սիրիացի մարդասիրական օգնության կարիք ունի. ՄԱԿ
Սիրիայի բնակչության կեսից ավելին՝ գրեթե 12,2 միլիոն մարդ, անհապաղ մարդասիրական օգնության կարիք ունի: Այդ մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հայտնել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի՝ մարդասիրական հարցերով տեղակալ Վալերի Ամոսը: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
«Գրեթե 12,2 միլիոն մարդ Սիրիայում անհապաղ մարդասիրական օգնության կարիք ունի, որոնցից գրեթե 5 միլիոնը երեխաներ են: Սիրիայի բնակչության կեսից ավելին ստիպված է եղել լքել իր տունը: Ներկայումս Սիրիայում 7,6 միլիոն մարդ ներքին տեղափոխված է համարվում: Ի լրացում դրան՝ ավելի քան 3,2 միլիոն մարդ լքել է երկրի տարածքը, իսկ նրանց ընդունած տարածաշրջանի երկրները ստիպված են մեծ բեռ կրել», - հայտարարել է Ամոսը: