Մեսսին դարձել է Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն
Երեկ տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի «Բարսելոնա» և «ԱՊՕԵԼ» խաղի ժամանակ «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է հեթ-տրիկի հեղինակ:
Մեսսին դարձել է Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն՝ իր հաշվեկշռի վրա ունենալով 74 գնդակ։ Նախկին ռեկորդը պատկանում էր իսպանացի ֆուտբոլիստ Ռաուլին, ով խաղերի ընթացքում խփել էր ավելի քան 71 գնդակ։
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն դարձել է 70 գոլի հեղինակ։ Այսօր Մադրիդի «Ռեալ»-ը կմրցի շվեյցարական «Բազել»-ի հետ։