Կահիրեյում բազմաբնակարան շենքի փլուզման հետևանքով զոհվել է 19 մարդ
Կահիրեյում բազմաբնակարան շենքի փլուզման հետևանքով զոհվել է 19 մարդ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Փոխանցվում է, որ ավելի վաղ հայտնում էին 10 զոհվածի մասին:
Նշվում է, որ դեպքը տեղի ունեցել տեղական ժամանակով 01:30-ին, երբ շենքի բնակիչները քնած են եղել:
Հայտնի է, որ շենքի ավերակների տակ դեռևս մնում են մարդիկ: