Պենտագոնում արդեն երկրորդ թեկնածուն է, որ հրաժարվում է ղեկավարի պաշտոնից
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի թափուր պաշտոնի գլխավոր հավակնորդ Միշել Ֆլորնոյը ինքնաբացարկ է հայտնել: Իր որոշման մասին Պենտագոնի ղեկավարի նախկին տեղակալը հայտնել է իր կողմից այժմ ղեկավարվող Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի աշխատակիցներին: Գրում է Russian.rt.com-ը:
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆլորնոյի որոշումը նշանակում է, որ Պենտագոնի ղեկավարի պաշտոնի գլխավոր հավակնորդներ այժմ դառնում են Բոբ Ուորքը և Էշթոն Կարտերը:
Ավելի վաղ այդ պաշտոնը գրավելու հնարավորությունից հրաժարվել էր սենատոր Ջեկ Ռիդը: