Ռուսաստանի մշակութային 14 գործիչ այլևս չի կարողանա մուտք գործել Ուկրաինայի տարածք
Ուկրաինան երկրի տարածք մուտք գործելու արգելք է սահմանել Ռուսաստանի մշակույթի 14 գործչի հանդեպ: Այս մասին «24» հեռուստաալիքի հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի մշակույթի նախարար Եվգենի Նիշչուկը: Այս մասին գրում է ТАСС-ը:
Նրա խոսքով՝ ցուցակը կազմվել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության, Գլխավոր դատախազության և ԱԳՆ-ի կողմից: Ցուցակում ընդգրկված են նրանք, ովքեր Ղրիմի միացման և Ուկրաինայի հարավ-արևելքի հարցերի շուրջ կարծիք են հայտնել: Բացի այդ՝ նախարարը չի նշել կոնկրետ անուններ, այլ միայն ակնարկել է, որ ցուցակում կա մեկը, ում «պապը տանկով մտել է Ուկրաինա» և մի դերասան, ով «շփոթում է հումորն ու սատիրան չարության հետ»: