ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան աջակցել է Պաղեստինին և դատապարտել Իսրայելի գործողությունները
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ հինգ բանաձև է ընդունվել: Բոլոր փաստաթղթերում աջակցություն է հայտնվում Պաղեստինին և դատապարտվում Իսրայելի կողմից վարած օկուպացիոն քաղաքականությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Ամենամյա հիմքով հաստատվող փաստաթղթերը նախատեսված են պաղեստինյան ժողովրդի ինքնորոշմանը, ինչպես նաև առհասարակ Մերձավոր Արևելքի խնդրի լուծմանը նպաստելուն:
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դրանք բոլորն ընդունվել են ձայների մեծամասնությամբ: