Բարաք Օբաման ընդունել է, որ ԱՄՆ-ում օրենքները ոչ բոլորի համար են միևնույն կերպ գործում
Ֆերգյուսոնում ընթացող անկարգություններն արտացոլում են ԱՄՆ-ի համար ընդհանուր այն խնդիրը, որ երկրի օրենքները ոչ միշտ են միևնույն կերպ գործում բոլորի համար: Այդ մասին համապատասխան հայտարարությամբ Չիկագոյում միգրացիոն քաղաքականության վերաբերյալ ելույթի ընթացքում հանդես է եկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
«Խնդիրը ոչ միայն Ֆերգյուսոնին է վերաբերում: Դա համաամերիկյան խնդիր է», - ասել է Օբաման:
Օբաման ընդգծել է, որ Ֆերգյուսոնի բնակչությանը համակած էմոցիաների արմատները կայանում են նրանում, որ օրենքը հավասար հիմքերի վրա միշտ չի կիրառվում մարդկանց հանդեպ:
«Դա իրականություն է, որն այս երկրում վաղուց արդեն գոյություն ունեցող խնդիր է», -հայտարարել է Օբաման: