Չինաստանի հանքահորերից մեկում ուժգին հրդեհ է բռնկվել. կա 25 զոհ
Այսօր առավոտյան Չինաստանում տեղի է ունեցել դժբախտ պատահար: Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող Լյաոնին նահանգում գտնվող չինական հանքահորում վաղ առավոտյան սկսվել է ուժեղ հրդեհ, որը շատ արագ կերպով տարածվել հանքահորում:
Ըստ նախնական տվյալների՝ զոհվել է 25 մարդ: Ընդ որում, այս տվյալները պաշտոնական են հաղորդվում, իսկ ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ զոհերի թիվը հասել է 30-ի և հնարավոր է, որ թիվը դեռևս ավելանա:
Տարբեր աղբյուրների հաղորդած տեղեկությունների համաձայն՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 52-55 մարդ: Դեպքի կապակցությամբ կազմվել է քրեական գործ:Կատարվում է նախաքննություն՝ հրդեհի առաջացման պատճառները պարզելու համար: