ԱՄՆ-ում երկու բնակչի մեղադրում են ահաբեկչությանը նյութական աջակցություն ցուցաբերելու մեջ
Ամերիկյան Մինեսոտա նահանգում երկու բնակչի մեղադրում են ահաբեկչությանը նյութական աջակցություն ցուցաբերելու մեջ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով KMSP-TV-ին:
Ոստիկանության փոխանցմամբ՝ 20-ամյա Աբդի Նուրը մեղադրվել է հեռակա կարգով, քանի որ ներկայումս նա կռվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Սիրիայում:
Իր հերթին, 18-ամյա Աբդուլլա Յուսուֆը ձերբակալվել է Սենտ-Պոլ միջազգային օդանավակայանում, երբ փորձել է ուղևորվել Թուրքիա՝ ահաբեկչությանը միանալու նպատակով: