Սիրիայի ՌՕ ուժերը հարվածել են «ԻՊ»-ի դիրքերի ուղղությամբ. զոհվել է 15 մարդ
Սիրիայի իրավապաշտպանները պնդում են, որ կառավարական ուժերը ավիահարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ: Այս մասին հայտնում է BBC-ին:
Փոխանցվում է, որ ավիահարվածները տեղի են ունեցել տեղական շուկայի մոտակայքում::
Նշվում է, որ զոհվածների մեջ եղել են նաև երեխաներ: