ԵԱՀԿ-ում կվերանայվեն 1975թ.-ի Հելսինկյան համաձայնագրերը
ԵԱՀԿ-ում ֆորումի անցկացման անհրաժեշտության վերաբերյալ քննարկումներ են սկսվել: Այն կնմանվի 1975թ.-ի ԵԱՀԿ-ի Հելսինկյան կոնֆերանսին:
Ռուս դիվանագետների խոսքով՝ «Հելսինկի + 40» նախագիծն արդեն գոյություն ունի և այդ մասին կհայտարարվի կայանալիք խորհրդակցության ընթացքում:Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
«Ներկայումս Հելսինկի + 40» անվանվող նոր նախագծի հրապարակումն, իրոք քննարկվում է իշխանությունների տարբեր մակարդակով: Դրա ակտուալությունը հենվում է մի շարք գործոնների վրա, այդ թվում այն պատճառով, որ ՄԱԿ-ի տարբերակով միջազգային խնդիրների գործող օրակարգը չի իրականացվում մինչև վերջ», - հայտարարել է ՌԴ-ի Պետդումայի պատգամավոր Վասիլի Լիխաչյովը: