ՌԴ-ն առավել մեծ վտանգ է ներկայացնում, քան իսլամիստները. Հեյգել
Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային տեղեկացրել է այն մասին, որ միջազգային անվտանգության համար սպառնալիքը Ռուսաստանից ավելի մեծ է, քան Մերձավոր Արևելքից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:
Հեյգելի խոսքով՝ Վաշինգտոնը պետք է գտնի Մոսկվայի հետ լարված հարաբերությունների կարգավորման միջոց և դիմակայի Ռուսաստանի և Չինաստանի կամ ենթադրյալ կամ իրական միասնությանը:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Օբաման ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատել է Չակ Հեյգելին, ով զբաղեցնում էր այդ պաշտոնը 2013թ.-ից: