Մերկելը՝ ՌԴ-ի դեմ կիրառվելիք պատժամիջոցների մասին
Մերկելը ելույթ է ունեցել Բեռլինում ընթացող ընտանեկան միջոցառումների եվրոպական կոնգրեսում։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցներն անխուսափելի են։
«Մենք անդադար աշխատում ենք ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Սակայն, ցավոք, դրա ընթացքում շարունակվում է խախտվել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:
Չնայած Ռուսաստանի տնտեսության վրա պատժամիջոցների ունեցած կործանարար ազդեցությանը, այս տույժերն անհրաժեշտ են Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար»,-ասել է Գերմանիայի կանցլերը։