Արգենտինայի նախագահը վիրահատությունից հետո առաջին անգամ դուրս է եկել հանրության առջև
Արգենտինայի նախագահ Քրիստինա Կիրշները ելույթով հանդես է եկել Արգենտինյան շինարարական պալատում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ընթացքում: Հոսպիտալացվելուց հետո դա Կիրշների առաջին հրապարակային ելույթն էր: Գրում է Russian.rt.com-ը:
Արգենտինայի նախագահի ադմինիստրացիայի կողմից տարածված հայտարարության համաձայն՝ բժիշկները խորհուրդ են տվել Կիրշներին սահմանափակել արտասահմանյան ճանապարհորդությունները, ինչի հետևանքով նախագահի որոշ այցեր Մեքսիկա և ԱՄՆ չեղյալ են հայտարարվել:
Սակայն բժիշկների փոխանցմամբ՝ նախագահի առողջական վիճակի «դրական դինամիկա» է նկատվում: