Հեյգելի հրաժարականը կապված չէ «ԻՊ»-ի դեմ իրականացվող քաղաքականության հետ. Պենտագոն
ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Չակ Հեյգելի հրաժարականը կապված չէ այն քաղաքականության հետ, որը Վաշինգտոնը վարում է Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամլո քարտուղար Ջոն Քիրբին: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես հայտարարել է Հեյգելի՝ ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատման մասին: Ընդ որում՝ Օբաման նշել է, որ դեռևս չի կողմնորոշվել նոր թեկնածուի ընտրության հարցում:
Ավելի ուշ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը բացառել էր այն ենթադրությունները, թե Հեյգելի հրաժարականի պատճառը սիրիական հարցի շուրջ տարաձայնություններն են: