Պուտինն առաջարկում է բոլոր խնդիրները լուծել շախմատ խաղալով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում զրույց ունենալով շախմատի աշխարհի չեմպիոնատի մասնակիցների հետ առաջարկել է բոլոր խնդիրները լուծել այս սպորտաձևի միջոցով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Ես հուսով եմ, որ սպորտաձևերը կլինեն լավ կամուրջ երկրների, մարդանց միջև, կնպաստեն խնդիրների լուծմանը ոչ միայն սպորտում, այլև աշխարհում և երկու երկրների հարաբերությունների միջև»,-հայտարարել է Պուտինը:
Փոխանցվում է, որ բացի այդ, Պուտինը շնորհավորել է շախմատիստներին և հայտնել է, որ վերջին խաղը «փայլուն» է եղել: