Ահմեթ Ինսելը հայ-թուրքական հարաբերությունների ու արցախյան հիմնախնդրում Թուրքիայի քաղաքականության մասին
Թուրք լրագրող, հոդվածագիր Ահմեթ Ինսելը հայ-թուրքական հարաբերությունների ու արցախյան հիմնախնդրում Թուրքիայի քաղաքականության մասին հետաքրքիր հոդված է հրապարակել, որում աներկբայորեն պնդում է այդ հարցում Ադրբեջանից Թուրքիայի վարած քաղաքականության մեծ կախվածության մասին:
Մեջբերումներ այդ հոդվածից. «Թուրքիան «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսների ներքո իրեն Ադրբեջանին կապելով՝Հայաստանի հետ, Ադրբեջանի հակամարտության մեջ չհանդիսանալով որպես դերակատար և փակելով Հայաստանի հետ սահմանը, հետքայլ կատարելու հարցում իրեն դրել է դժվարին իրավիճակում»:
«Հայ-թուրքական հարաբերությունների հարցում այսօր Թուրքիան սանձը տվել է կամ թողել է Ադրբեջանին»: «1995-ից հետո Թուրքիայի քաղաքականության «պարանը» անցավ Հ. Ալիևի և նրա որդու ձեռքը»:
«Ղարաբաղյան հարցը պատրվակ բերելով և փակելով Հայաստանի հետ սահմանը՝ Թուրքիան կորցրեց դրանում որպես միջնորդ հանդես գալու հնարավորությունը»: «Ավելի ուշ այդ հարցում Ադրբեջանն ուղղակի գնեց Թուրքիայի արտաքին քաղաքականությունը»:
Լևոն Հովսեփյան.ֆեյսբուք