Ռասայական խտրականության հիմնախնդիրները հզոր մարտահրավեր են ամերիկյան ժողովրդավարության համար. Դոլգով
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում ռասայական խտրականությունների հիման վրա խնդիրները շարունակում են սրվել, իսկ նման խնդիրները ուժային մեթոդներով հնարավոր չէ լուծել: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ի՝ Մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության հարցերով լիազոր Կոնստանտին Դոլգովը: Գրում է Russian.rt.com-ը:
«Ներկայումս Ֆերգյուսոնում և մի շարք այլ քաղաքներում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ դրանք շատ լուրջ մարտահրավերներ են ամերիկյան հասարակության համար, այդ թվում նաև երկրի կայունության համար: Սակայն այդ մարտահրավերները միայն ուժային մեթոդներով հնարավոր չի լինի լուծել», — հայտարարել է դիվանագետը: