Եվրոպան ԱՄՆ-ի տնտեսական շահերի մասնաճյուղի է վերածվում. Ալեքսեյ Պուշկով
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հանդես է եկել հայտարարությամբ, որ համաձայն՝ Եվրոպան ոչ միայն ԱՄՆ-ի ստրատեգիական շահերի, այլ նաև տնտեսական շահերի մասնաճյուղի է վերածվում: Գրում է Itar-tass.com-ը:
«Ես կարծում եմ, որ Եվրոպային այժմ սպառնում է ոչ միայն իր ինքնուրույնությանը բախվել, որին նա ցավոք սրտի, դեռևս ադեկվատ կերպով չի պատասխանում: Եվրոպան ստիպված կլինի բախվել նաև տնտեսական ինքնուրույնության խնդրին», - հայտարարել է Պուշկովը:
Պուշկովը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված աղմուկի պատճառով է դա միայն պակաս ակնհայտ, քանի որ քչերն են նկատում, թե ինչպես է Եվրոպան վերածվում ամերիկյան ոչ միայն ստրատեգիական, այլ նաև տնտեսական շահերի մասնաճյուղի: