ՌԴ-ն, Սաուդյան Արաբիան, Մեքսիկան և Վենեսուելան Վիեննայում կքննարկեն նավթի գնի հարցը. Ռաֆայել Ռամիրես
Ռուսաստանի Դաշնության, Սաուդյան Արաբիայի, Մեքսիկայի և Վենեսուելայի պատվիրակությունները Վիեննայում բանակցություններ կանցկացնեն նավթի շուկայում տիրող իրավիճակի քննարկման նպատակով: ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Վենեսուելայի ԱԳՆ-ի ղեկավար Ռաֆայել Ռամիրեսը: Գրում է Gazeta.ru-ն:
«Մենք պատրաստվում ենք քննարկել նավթի շուկայում տիրող իրավիճակը և անհրաժեշտ համակարգման միջոցառումները»,- հայտարարել է Ռամիրեսը՝ ընդգծելով, որ դա նման կազմով հետևյալ հարցի քննարկման շուրջ առաջին հանդիպումը կլինի: