Ֆերգյուսոնում ընթացող անկարգությունների հետևանքով 29 մարդ է ձերբակալվել
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Միսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում ընթացող անկարգությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցները 29 մարդ են ձերբակալել: Գրում է Russian.rt.com-ը:
Ողջ քաղաքում տիրող անկարգությունները բռնվեցին երդվյալ ատենակալների կողմից ընդունած որոշումից հետո, որի համաձայն՝ օգոստոս ամսին անզեն աֆրոամերիկացի դեռահասին սպանած ոստիկանի հանդեպ մեղադրանք չհարուցվեց: