Ֆերգյուսոնում ցուցարարները հարձակվել են լրագրողների վրա
ԱՄՆ-ի Միսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում բռնկված անկարգությունների մի քանի մասնակիցներ հարձակվել են երեք լրագրողների վրա և խլել նրանցից մեկի դրամապանակը: Գրում է Russian.rt.com-ը:
«Մեզ՝ երեք լրագրողներիս վրա հարձակվեց ցուցարարների մի խումբ: Ցուցարարները հարձակվելով մեզ վրա՝ ծեծեցին նաև մի խեղճ լրագրողի և խլեցին վերջինիս դրամապանակը», - համապատասխան գրառում թվիթերյան իր էջում կատարել է բրիտանական Guardian պարբերականի լրագրող Պոլ Լուիսը:
Բացի այդ NBC հեռուստաընկերության լրագրողների մի խումբ, որը սյուժե էր նկարահանում Ֆերգյուսոնի դեպքերի մասին գտնվել է մի տղամարդու մերձակայքում, ով կրակ է բացել ավտոմեքենայի միջից: Բարեբախտաբար արդյունքում նկարահանող խմբի անդաամները չեն տուժել: