Մոսկվայում Սերբիայի դեսպանը հաստատել է Ռուսաստանի դեմ իր երկրի կողմից պատժամիջոցներից հրաժարվելը
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնությունում Սերբիայի արտակարգ և լիզոր դեսպան Սլավենկո Տերզիչը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ իր երկիրը մտադիր չէ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ: Գրում է Russian.rt.com-ը:
«Մեր կողմից Ռուսաստանի դեմ ոչ մի տեսակ պատժամիջոցներ չեն սահմանվի: Մենք նման խնդիր չենք դրել մեր առջև», - հայտարարել է Տերզիչը: