Ֆերգյուսոնում սկսված անկարգությունների հետևանքով տուժածներ կան
Ամերիկյան Սենթ Լուիսի հիվանդանոցները հայտնել են, որ Ֆերգյուսոնում սկսված անկարգությունների պատճառով 13 մարդ է տուժել, որոնից երկուսը հրազենային վնասվածքներ են ստացել: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ-ում երդվյալ ատենակալները որոշում են ընդունել սպանության մեջ մեղադրանք չներկայացնել ընթացիկ տարվա օգոստոս ամսին Ֆերգյուսոնում աֆրոամերիկացի դեռահասին սպանած ոստիկանի հանդեպ:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երդվյալ ատենակալների որոշման հրապարակումից անմիջապես հետո Ֆերգյուսոնում կրկին բողոքի ցույցեր են սկսվել: