Եղանակը՝ Հայաստանում
Հանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 27-29-ին շրջանների մեծ մասում, 26-ին և 30-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում և լեռնային գոտիներում ձյան տեսքով: Քամին' հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում'
Նոյեմբերի 27-29-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 26-ին և 30-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:
Երևանի նոյեմբերի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան' 14.90C (1984 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան' -11.40C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան' 4.00C